Հայաստանը պետք է սեփական շահերը առաջնորդի․ Բաբկեն Թունյան

Հայաստանը պետք է սեփական շահերը առաջնորդի․ Բաբկեն Թունյան

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ անդրադառնալով Անդրանիկ Քոչարյանի հայտարարությանը՝ հայ-թուրքական և հայ- ադրբեջանական գործակցության վերաբերյալ, ասել է ․  

«Հայաստանը երկար տարիներ մասնակցում է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության աշխատանքներին, որի խորհրդարանական պատվիրակության ղեկավարն այս գումարման ԱԺ-ում ինքն է» ։ Թունյանը նաև նշել է՝ Հայաստանն այդ կազմակերպության համահիմնադիրն է։

« Կա 12 անդամ, այդ թվում՝ Թուրքիան, Ադրբեջանը, Վրաստանը, Ուկրաինան և այլն: Այսինքն, եթե գլոբալ վերցնենք՝ Հայաստանը պետք է սեփական շահերը առաջնորդի և եթե այդ շահերից բխում է, որ ինչ-որ պլատֆորմի մասնակացի, ուրեմն պետք է մասնակցի, եթե ոչ՝ ապա ոչ»,- ասաց պատգամավորը: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում