Ժողովրդի տարբեր մասեր կարող են միաժամանակ տարբեր բաներ պահանջել․ Համազասպ Դանիելյան

Ժողովրդի տարբեր մասեր կարող են միաժամանակ տարբեր բաներ պահանջել․ Համազասպ Դանիելյան

 «ժողովրդի կամքը ձևավորելու միակ ձևը գրված է Սահմանադրության մեջ, և դրա ձևավորման երաշխիքը ընտրություններն են» ։ Պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը 

«Ժողովրդի տարբեր մասեր կարող են միաժամանակ տարբեր բաներ պահանջել: Դա ստուգելու միակ ձևն ընտրություններն են»,- նշեց Դանիելյանը՝ հավելելով, որ իր համար արժեքավոր է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու պահանջը, ակնկալիքն ու զգացողությունը, որոնք վերաբերում են քաղաքականությանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում