50 առողջարան, 22 կղզի, գոլֆի խաղադաշտեր. Սաուդյան Արաբիայի թագաժառանգը նոր «էկո-բարենպաստ» հանգստավայր է կառուցում (լուսանկարներ)
Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մոհամմեդ բին Սալմանը Կարմիր ծովում նոր «էկո-բարենպաստ» հանգստավայր է կառուցում, որում կներառվեն ավելի քան 50 առողջարաններ, 22 կղզիներ, մի քանի գոլֆի խադաշտեր, ակումբներ, ավազաբլուրներ և այլն:
Այս մասին հայտնում է luxurylaunches.com-ը, նշելով՝ հանգստավայրը կկառուցվի Սաուդյան Արաբիայի արևմտյան ափին ու կընդգրկի ավելի քան 28 000 քառակուսի կիլոմետր տարածք:
Կայքի տեղեկություններով՝ հանգստավայրը կառուցելիս հատուկ ուշադրություն կդարձվի տարածաշրջանում ֆլորայի և ֆաունայի պահպանմանը: Մասնավորապես, հյուրերն այստեղ հնարավորություն կունենան հիանալ բնության գեղեկցությամբ, քանի որ տարածքում չեն լինի բարձրահարկ շինություններ, որոնք կարող են խաթարել անդորրը:
Ընդհանուր առմամբ՝ ծովի ափի երկայնքով կկառուցվեն 11 հյուրանոցներ, որոնց շինարարության համար կօգտագործվեն միայն ցածր ջերմային զանգվածով թեթև նյութեր, որը նշանակում է ավելի էներգաարդյունավետ շինարարություն և ավելի քիչ ազդեցություն շրջակա միջավայրի վրա:
Նշվում է՝ տպավորիչ հանգստավայրը զբոսաշրջիկների համար իր դռները կբացի 2022 թվականի վերջին: այս ժամկետը համընկնում է տարածաշրջանում միջազգային օդանավակայանի և առաջին 4 հյուրանոցների բացման հետ: Առաջին փուլում ծրագրված մնացած հյուրանոցները կբացվեն 2023 թվականին:
Կարծիքներ