Իրանը շարունակում է անուղղակի բանակցությունները ԱՄՆ հետ
Թեհրանը ամերիկյան միակողմանի պատժամիջոցների չեղարկման հարցի շուրջ միջնորդների միջոցով շարունակում է բանակցել Վաշինգտոնի հետ։ Այդ մասին Իրանի նոր նախագահ Մասուդ Պեզեշկիանի ընտրությունից հետո առաջին ասուլիսում հայտարարել է Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանին։
«Մեր դիվանագիտական ուղիները բաց են, դրանք տարբեր են, անուղղակի բանակցությունների գործընթացը եղել և շարունակվում է: Երբ անհրաժեշտ լինի, մենք լավ վիճակում ենք միջուկային հարցերի շուրջ հետագա բանակցությունների և պատժամիջոցների վերացման համար»,- ասել է դիվանագետը IRIB հեռուստաալիքով։
Կարծիքներ