Impossible Foods-Ի արհեստական միսն այսուհետ կօգտագործվի ԱՄՆ դպրոցներում

Impossible Foods-Ի արհեստական միսն այսուհետ կօգտագործվի ԱՄՆ դպրոցներում

Մսի բուսական փոխարինիչների խոշոր արտադրող Impossible Foods (ԱՄՆ) ընկերությունը իրավունք է ստացել օգտագործելու CN (Child Nutrition-«Երեխայի սնուցում») պիտակը, ինչը հնարավորություն է տալիս սեփական արտադրանքը մատակարարել դպրոցների ճաշարաններին։

CN պիտակի օգտագործման թույլտվություն տալիս է ԱՄՆ գյուղատնտեսության դեպարտամենտը՝ որակի վերահսկման ընթացակարգերն ու արտադրական գործընթացը գնահատելուց հետո։

Այժմ Impossible Foods ընկերությունը, K-12 փորձնական ծրագրի շրջանակներում, համագործակցում է Վաշինգտոնի, Կալիֆոռնիայի մի շարք դպրոցների հետ՝ մսի բուսական փոխարինիչներ մատակարարելու համար։

Ըստ ընկերության ներկայացուցիչների, իրենց արտադրած արհեստական մսով պատրաստվող հնարավոր ուտեստների ցանկը բավականին մեծ է, ներառյալ այնպիսի ուտեստներ, ինչպիսիք են տակոն (մեքսիկական ազգային խոհանոցին պատկանող կերակուր), տարատեսակ մսային սոուսները և այլն։

K-12 ծրագրում չընդգրկված դպրոցները, ցանկության դեպքում, Impossible Foods-ի արհեստական միսը կարող են ձեռք բերել անմիջապես ընկերությունից։

Ընկերության ներկայացուցիչներն հույս ունեն, որ այս ճանապարհով կկարողանան երիտասարդ սերնդին հետաքրքրել իրենց «անսովոր և առողջարար արտադրանքներով», նամանավանդ, որ երեխաները մեծ ազդեցություն ունեն ընտանեկան ճաշացանկի ձևավորման վրա:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում