ՀՖԿՍՊԻ ռեկտորի թեկնածու Գագիկ Սարգսյան. Ցավոք, սա հերթական հարվածն է թիկունքից
Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի պրոռեկտոր, Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը հանդես է եկել հայտարարությամբ:
«Ակնկալվող «տղամարդկային» պայքարը երկար սպասեցնել չտվեց!
Սիրելի ընկերներ,
Հաշված օրեր են մնացել հունվարի 11-ին կայանալիք ՀՖԿՍՊԻ ռեկտորի ընտրություններին։
Թեկնածությունս առաջադրելիս գիտակցել եմ պահի ողջ լրջությունն ու պատասխանատվությունը՝ շատ լավ ճանաչելով «մարդկանց», հասկանալով բոլոր մարտահրավերներն ու դժվարությունները, հենց ի սկզբանե պատրաստ լինելով ակնկալվող ամենաստոր ու ամենակեղտոտ քայլերին, և ինքս չդիմելով որևէ նման քայլի, պարզ, շիտակ (ինչպես ողջ կյանքս) անցել եմ ընտրարշավը և գնում եմ դեպի հաղթանակ։
Կյանքում ունեցել եմ շատ դժվարություններ, հաղթահարել եմ անհաղթահարելի թվացող խոչընդոտներ, ստացել հարվածներ՝ ցավոք թիկունքից, և սա հերթականներից մեկն է։
Հիշյալ հոդվածը կարդալով՝ հասկացա մի բան․ Մենք արդեն հաղթել ենք։ Բոլորիս էլ հասկանալի է «գործի» էությունը, և նմանատիպ ստոր ու էժանագին քայլերով ընտրության ելքի վրա ազդել ուղղակի հնարավոր չէ։ Իմ տեսակով պայքարող եմ և պայքարելու եմ մինչև վերջ։ Ամսի 11-ին, ժամը 15։00 հրավիրում եմ բոլոր ուսանողներին և նախկին շրջանավարտներին տոնելու մեր հաղթանակը։
Հ․Գ․ Ի դեպ, մեկ օր առաջ զանգ եմ ստացել լրագրողից, ումից էլ տեղեկացել եմ հիշյալ գործի վերաբերյալ։ Դեռևս չեմ ստացել որևէ ծանուցում և, բանականաբար, ծանոթ չեմ գործի էությանը։ Շատ զարմանալի և, մինույն ժամանակ, հասկանալի է, թե ինչ է տեղի ունենում։ Ապշում եմ, թե ինչ փութաջանությամբ լրագրողն ինձանից շուտ իմացավ գործի մասին, տեղեկացրեց ինձ և, ավելին, աղջիկն ինձ ասաց,- «Դե երևի տոներ են, տոներից հետո կստանաք ծանուցում»։
Ավելին չեմ կարող ասել։
Հետևությունները թողնում եմ ձեզ»,- ֆեյսբուքյան էջում գրել է
Հիշեցնենք, որ հունվարի 11-ին տեղի կունենա ՀՖԿՍՊԻ ռեկտորի ընտրությունը: Գագիկ Սարգսյանն ինքնաառաջադրվել է: Ինստիտուտի ռեկտորի պաշտոնակատար Դավիթ Խիթարյանը ևս կմասնակցի ընտրությանը:
Կարծիքներ