Թրամփն ավելի շատ ժամանակ է ծախսում նվնվոցի եւ գանգատների վրա, քան կորոնավիրուսի խնդրի լուծման. Բայդեն

Թրամփն ավելի շատ ժամանակ է ծախսում նվնվոցի եւ գանգատների վրա, քան կորոնավիրուսի խնդրի լուծման. Բայդեն

ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենը Ջորջիա նահանգում հանրահավաքի ժամանակ երկրի հեռացող վարչակազմին քննադատել է կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի նրա մեթոդների պատճառով, եւ խոստացել է իշխանության գալով ամեն ինչ նորից սկսել, հայտնում է Reuters-ը:

«Սա նոր տարի է, եւ վաղվա օրը կարող է նոր օր դառնալ Ատլանտայի, Ջորջիայի եւ Ամերիկայի համար»,- ասել է Բայդենը:

Նրա խոսքով՝ կորոնավիրուսի դեմ պայքարի տեսակետից Դոնալդ Թրամփի վարչակազմն այս տարին «սարսափելի» է սկսել:

«Նախագահն ավելի շատ ժամանակ է ծախսում նվնվոցի եւ գանգատների վրա, քան խնդրի լուծման»,- ասել է նա:

Բայդենը հավելել է, որ Դեմոկրատական կուսակցությունից Սենատի թեկնածուները իրենց հաղթանակի դեպքում համավարակի շրջանում օգնության փաթեթի շրջանակում ամերիկացիներին կապահովեն 2 հազարական դոլարով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում