Հրշեջները մարել են Երևան-Սևան ճանապարհին բռնկված հրդեհը

Հրշեջները մարել են Երևան-Սևան ճանապարհին բռնկված հրդեհը

Հոկտեմբերի 4-ին, ժամը 19։40-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 37-րդ կմ-ին այրվում է խոտածածկույթ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

ԱԻՆ-ից հայտնում են, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 21:07-ին, մարվել՝ 21:30-ին: Այրվել է մոտ 30 հա խոտածածկույթ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում