ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը հավանություն է տվել Եգիպտոսին 2,5 միլիարդ դոլարի զենքի վաճառքին

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը հավանություն է տվել Եգիպտոսին 2,5 միլիարդ դոլարի զենքի վաճառքին

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը հունվարի 25-ին հայտարարել է, որ հավանություն է տվել Եգիպտոսին 2,5 միլիարդ դոլար գումարի զենք վաճառելուն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդում է ԱՄՆ-ի պաշտպանական համագործակցության գործակալությունը:

Պետական դեպարտամենտը հավանություն է տվել Եգիպտոսի կառավարությանը 2,2 միլիարդ դոլարի C-130J-30 Super Hercules 12 ինքնաթիռներ և դրանց օժանդակ սարքավորումների վաճառքին, ինչպես նաև 355 միլիոն դոլարով վերգետնյա բազավորման SPS-48 հակաօդային պաշտպանության երեք ռադարների վաճառքին:

«Առաջարկվող վաճառքը կաջակցի Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականությանը և ազգային անվտանգությանը՝ օգնելով բարձրացնել ՆԱՏՕ-ի մեջ չմտնող խոշոր դաշնակցի անվտանգությունը, որը շարունակում է կարևոր ռազմավարական գործընկեր մնալ Մերձավոր Արևելքում»,-ասվում է գործակալության մամուլի տեղեկագրում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում