ԳԴՀ-ի կանցլերը չի ընդունել Բայդենի առաջին հեռախոսազանգը. The Wall Street Journal
ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում Ջո Բայդենն առաջին հեռախոսազանգն արել Է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին: ԱՄՆ-ի ղեկավարի կարծիքով, դա պետք Է դառնար անդրատլանտյան կայունությանը վերադառնալու խորհրդանիշ: Այդ մասին գրում Է The Wall Street Journal թերթը:
Ըստ թերթի աղբյուրների վկայությունների, Մերկելն անտեսել Է զանգը եւ մեկնել քաղաքից դուրս: Արդյունքում՝ նախագահի պաշտոնում Ջո Բայդենն առաջին հեռախոսազանգի ընթացքում հաղորդակցվել Է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ, նշվում Է հրատարակության նյութում:
Բայդենը պաշտոնապես նախագահի պաշտոնն ստանձնել Է հունվարի 20-ին: Ավելի վաղ ռադիո Sputnik-ը հաղորդել Էր, որ ԳԴՀ-ում պատրաստել են թավշյա արջուկ՝ Անգելա Մերկելի տեսքով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Կարծիքներ