Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով
Հայաստանի տարածքում օգոստոսի 5-ի ցերեկը, օգոստոսի 6-8-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 5-ին, 6-ին առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։ Oգոստոսի 9-ին, 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Ինչպես տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը, օդի ջերմաստիճանը օգոստոսի 5-10-ն աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով։
Երևանում օգոստոսի 5-ին կեսօրից հետո, ինչպես նաև օգոստոսի 7-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։
Oգոստոսի 6-ին, 8-10-ը Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ։
Արցախում օգոստոսի 5-ին և 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Կարծիքներ