Պակիստանի նախկին վարչապետը կալանավորվել է
Պակիստանի նախկին վարչապետ և ընդդիմադիր «Արդարության շարժման» առաջնորդ Իմրան Խանը կտեղակայվի Ռավալպինդիի կենտրոնական բանտում։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Լահոր քաղաքի ոստիկանապետ Բիլալ Սիդիկ Կամիանային։
Ըստ աղբյուրի՝ Իսլամաբադ ժամանելուց հետո Խանը ուղեկցվելու է Ռավալպինդի Ադիալա քաղաքի կենտրոնական բանտ, որտեղ, ինչպես և սպասվում է, նախկին վարչապետը կկրի իր պատիժը։
Շաբաթ օրը, ավելի վաղ, քաղաքական գործիչը մեղավոր է ճանաչվել Իսլամաբադի շրջանային դատարանի նիստի ժամանակ կոռուպցիայի մեջ և դատապարտվել երեք տարվա ազատազրկման։ Նրան նաև պարտավորեցրել են տուգանք վճարել 100000 ռուփիի (1200 դոլարի) չափով։ Դատավճռի կայացումից հետո Խանը ձերբակալվել է Լահոր քաղաքի իր իսկ նստավայրում։
Կարծիքներ