Նոր շուկա հայերի համար. 6 ամսով հայ առևտրականներին անվճար տեղ հատկացվեց
«Բոլորին ստիպեցինք մեր հետևից քայլել: Հայ ազգի առաջ դուռ փակելը հանցագործություն է: Մենք փորձում ենք բոլորին ապացուցել, որ Աստծո կողմից ընտրյալ ազգ ենք: Մեր առևտուրը շարունակում ենք և շարունակելու ենք: Շնորհակալ եմ մեր բոլոր հայերին, որ այդքան ճանապարհ ենք անցել ու այստեղ են: Եթե ինչ-որ մեկըցանկություն ունի բիզնես անելու, բոլորին հրավիրում եմ այստեղ, 6 ամիս առանց գումարի առևտուր կիրականացնեք մինչև ոտքի կանգնեք»,- Հայաստանից գյուղմթերքներ արտահանողների հետ հանդիպմանն ասաց ռուսաստանահայ գործարար Սարիբեկ Գևորգյանը:
Գործարարը տարածքն անվճար տրամադրեց պայմանով, որ վաճառողներն իրենց եկամտի 10%-ը տրամադրեն Հայաստանի սահմանը պահող զինվորին:
Կարծիքներ