Բյուրեղավանում բախվել են ավտոմեքենաներ. կա վիրավոր

Բյուրեղավանում բախվել են ավտոմեքենաներ. կա վիրավոր

Այսօր՝ հունիսի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 01։00-ի սահմաններում Բյուրեղավան քաղաքում բախվել են Mercedes և Nissan մակնիշի ավտոմեքենաները։ 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ 

Վթարի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ 

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում