ՀՀ-ում ՌԴ ռազմաբազայի բժշկական ծառայության ստորաբաժանումը պլանային մարզում է անցկացրել Ալագյազ զորավարժարանում
Հայաստանում ՌԴ ՊՆ Հարավային ռազմական օկրուգի ռազմաբազայի բժշկական ծառայության ստորաբաժանումը պլանային մարզում է անցկացրել Ալագյազ բարձրլեռնային զորավարժարանում:
Այս մասին հայտնում է ՌԴ ՀՌՕ մամուլի ծառայությունը՝ նշելով, որ ռազմական բժիշկները մի շարք նորմատիվներ են հանձնել մարտական մեքենաներից, խրամատներից ու այլ վայրերից վիրավորներ տարհանելու և բժշկական օգնություն ցուցաբերելու վերաբերյալ:
Տեղակայվել է դաշտային հոսպիտալ։ Հաջորդ մարզումների ժամանակ ՀՌՕ զինվորական բժիշկները կրակային ու մարտավարական պատրաստության վարժություններ կկատարեն:
Կարծիքներ