Արգենտինահայերը բազմամարդ ցույց են իրականացրել Բուենոս Այրեսում Թուրքիայի և Ադրբեջանի դեսպանությունների դիմաց

Արգենտինահայերը բազմամարդ ցույց են իրականացրել Բուենոս Այրեսում Թուրքիայի և Ադրբեջանի դեսպանությունների դիմաց

Արգենտինայի հայ համայնքի ներկայացուցիչները բողոքի ցույցեր և բազմամարդ երթեր են կազմակերպել Բուենոս Այրեսում: Այս մասին հայտնում է Արգենտինայում «Հայ դատի» գրասենյակը:

Հոկտեմբերի 3-ին բողոքի ցույց է տեղի ունեցել Բուենոս Այրեսում Թուրքիայի և Ադրբեջանի դեսպանություններ դիմաց: Երթի և ցույցի մասնակիցներն իրենց բողոքի ձայնն են բարձրացնում՝ ընդդեմ Արցախի և Հայաստանի դեմ ուղղված թուրք-ադրբեջանական հարձակումների, որոնք սկսվել են սեպտեմբերի 27-ին:

Երթը կազմակերպել են տեղի հայկական կազմակերպությունների՝ «Դաշնակցություն» կուսակցության, Հարավային Ամերիկայի հայ երիտասարդների միության և «Համազգայինի» ներկայացուցիչները:

«Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են շարունակել 1915 թվականին սկսած Ցեղասպանությունը՝ օգտվելով համավարակի իրավիճակից: Միջազգային հանրությունը կգործի միայն այն դեպքում, երբ յուրաքանչյուր երկրում բողոքի ձայն բարձրացվի, որտեղ ապրում են Ցեղասպանության զոհերի ժառանգները»,- հայտարարել է ցույցի կազմակերպիչներից Ագուստին Անալյանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում