Գյումրիում հիմնվել է Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն

Գյումրիում հիմնվել է Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն

Այն մեկ պատուհանի սկզբունքով սոցիալական ծառայություններ կտրամադրի շուրջ 55 հազար շահառուի։

Այս մասին ֆեյսբուքում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Կենտրոնի հիմնման համար ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի համագործակցությամբ հատկացվել է 392 մլն դրամ:

Այն հնարավորություն կտա բնակիչներին մեկ հարկի ներքո օգտվել սոցիալական ապահովության, զբաղվածության, անձի ֆունկցիոնալության գնահատման և սոցիալական աջակցության ոլորտների ծառայություններից։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում