Կոստանտինովկա քաղաքում 16 մարդ է զոհվել՝ Ռուսաստանի հրթիռային հարվածների հետևանքով. Զելենսկի

Կոստանտինովկա քաղաքում 16 մարդ է զոհվել՝ Ռուսաստանի հրթիռային հարվածների հետևանքով. Զելենսկի

Ուկրաինան հայտնում է, որ Դոնեցկի մարզի Կոստանտինովկա քաղաքում 16 մարդ է զոհվել՝ Ռուսաստանի հրթիռային հարվածների հետևանքով: 

Այս մասին «Տելեգրամ»-ի իր էջում գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: 

«Սովորական շուկա, խանութներ, դեղատուն։ Մարդիկ, ովքեր ոչ մի վատ բան չեն արել։ Շատ վիրավորներ: Ցավոք, զոհերի և վիրավորների թիվը կարող է աճել»,-նշել է Զելենսկին: 

Ուկրաինայի նախագահը ցավակցել է բոլոր նրանց, ովքեր կորցրել են հարազատներին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում