2018-2020 թվականներին Հայաստանը զենքի ձեռքբերման համար մոտ 2 անգամ ավելի շատ գումար է ծախսել, քան նախորդ 10 տարում. Տարոն Չախոյան
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը Ֆեյսբուքում գրում է.
Հիմա ով է հայրենավաճառությամբ զբաղվել ․․․
Հայրենավաճառության մասին ճառող նախկին իշխանազավթների աշխատանքի արդյունքներն են։
Ցուցանիշներով ավելի քան հստակ է, թե որ իշխանությունը ինչ և ինչքան է արել ԼՂ հայերի անվտանգությունն ու բարեկեցությունն ապահովելու համար։
2018-2020 թվականներին Հայաստանը զենքի ձեռքբերման համար մոտ 2 անգամ ավելի շատ գումար է ծախսել, քան նախորդ 10 տարում։
2018-2023 թվականներին ՀՀ բյուջեից ԼՂ-ին տրամադրվել է 585 մլդ դրամ, իսկ դրան նախորդող 10 տարում՝ 408 մլրդ դրամ։ Եթե օրինակ 2008-ին Հայաստանը ԼՂ-ին տրամադրել է 26մլրդ դրամ, ապա 2018-ին տրամադրել է մոտ 52 մլրդ դրամ՝ 2 անգամ ավել։ Թիվը շեշտակի աճել է 44-օրյա պատերազմից հետո, 2022-ին հասնելով 176 մլրդ դրամի։
Կարծիքներ