Ծառուկյանի՝ կորոնավիրուսով վարակված լինելը չի կարող խանգարել, որ շարունակվի դատական նիստը․ պաշտպան
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի փաստաբան Երեմ Սարգսյանը հայտարարել է, որ պաշտպաններն այսօր դատարան են եկել, որպեսզի Ծառուկյանի գործով դատական նիստը չհետաձգվի:
«Նույնիսկ այն փաստը, որ Գագիկ Ծառուկյանն այս պահին կորոնավիրուսով վարակված է, դա չի խանգարում, որպեսզի դատական նիստը շարունակվի»,-այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ծառուկյանի պաշտպանը:
Հիշեցնենք, որ այսօր 12:00-ին նախատեսված է Գագիկ Ծառուկյանի կալանավորումը մերժելու որոշման դեմ վերաքննիչ բողոքների քննությունը:
Նա նշեց, որ հաշվի առնելով գարծի ծավալները կարծում է, որ այսօր գործի քննությունը հնարավոր չի լինի ավարտել:
Կարծիքներ