Hyundai-ը ներկայացրել է առաջին էլեկտրական մինիավտոբուսը (լուսանկարներ)
Հարավկորեական Hyundai ավտոարտադրող ընկերությունը ներկայացրել է County Electric անվամբ առաջին էլեկտրական մինիավտոբուսը: Այս մասին տեղեկացնում է electrek.com կայքը:
Նոր մինիավտոբուսը մեկ լիցքավորմամբ կարող է անցնել մինչև 250 կմ ճանապարհ: Մեքենան համալրված է լիթիում-իոն-պոլիմերային 128 կՎտ/ժ հզորությամբ մարտկոցով:
County Electric-ն ունի 7,7 մետր երկարություն և 15-33 նստատեղ ուղևորների համար:
Ավտոարտադրող ընկերությունում նշել են, որ մինիավտոբուսն առավելագույնս անվտանգ է ուղևորների և շրջակա միջավայրի համար:
Կարծիքներ