Եկեք մի պահ մոռանանք փոխադարձ ատելությունն ու փրկենք մահվան դատապարտված հայերին
Չեմ պատրաստվում պաշտպանել գործող իշխանություններին, թերևս այն պատճառով որ վերջիններս դրա կարիքը չունեն, չեմ պատրաստվում պաշտպանել ընդդիմությանը որովհետև վիզուալ չեմ տեսնում նրանց ու չեմ հասկանում որն է նրանց գաղափարախոսությունը, ուզում եմ պաշտպանել հայրենիքս, Հայսատան աշխարհը ու իմ ժողովրդին, միգուցե ամպագոռգոռ հնչեց բայց իրականում վիճակը օրհասական է, Կորոնավիրուսի համավարակը արդեն թակում է յուրաքանչյուրիս դուռը, մի պահ կանգ առեք ու տնտղեք Ձեր շրջապատը վստահ եմ կհայտնաբերեք վարակակրներ ինչպես մերձավոր շրջապատում այնպես էլ հարևան բարեկամներ մեջ։ Չեմ հասկանում այս պայմաններում քաղաքական պայքարի անհրաժեշտությունը, անկախ ճամբարներից։ Տարիներ առաջ երբ սահմաններում լարվածությունը մեծանում էր, ընդդիմությունը դադար էր հայտարարում հասկանալով որ երկրի առջև ծառացած ֆիզիկական գոյության վտանգը ամենամեծ մարտահրավերն է Հայաստանին ու Հայ ժողովրդին։ Հիմա ինչ է կատարվում, կարծես գրիպի մի թեթև համաճարակ է երկրում, կարծես ամեն օր մահացող տասնյակից ավել մեր հայրենակիցները մերը չեն։ Կարծես համավարակի հետ կենաց մահու կռիվ տվող բժիշկները մեր հայրենակիցները չեն։ Ֆեյսբուքը վիրտուալ տիրույթից վերածվել է յուրօրինակ տեցի կռուգի, վիրուսին հավատոցողները թիրախ են, դավադրությունների զանազան տեսությունների սիրահարները տեքստային ու տեսանյութերի հեղեղ են ներբեռնում՝ էլ չիփեր, էլ չբերություն առաջացնող պատվաստումներ, էլ 5G ճառագայթումներ, դե իսկ ԱՄՆ-Չինաստան հակամարտությունը, Լուկաշենկոյի հերթական զառանցանքները, կորոնավիրուս գրանցելու համար իբր վճարվող առասպելական գումարների մասին էլ չխոսենքկհասնենք նրան որ մեր երկրում կորոնավիրուսի այսքան տարածվածությունը ձեռնտու է իշխանություններին, նրանք արտակարգ դրությամբ փակում են ընդդիմության բերանը։ Սիրելիներս մենք ամեն օր կորցնում ենք մեր հայրենակիցներին ու դեռ կորցնելու ենք առնվազն հազար հոգու։ Եկեք մտածենք նրանց մասին եկեք մի պահ մոռանանք փոխադարձ ատելությունն ու փրկենք մահվան դատապարտված հայերին։ Այլապես թողել ենք բժիշկներին դեմ հանդիման համաշխարհային աղետին, ընտրել ենք գլխավոր պատասխանատու հանձինս Արսեն Թորոսյանի ու քաշվել մի կողմ։ Քննադատում ենք դիմակ չկրող հոգնատանջ մեր ազգակիցներին, քննադատում ենք, քննադատում ու քննադատում։ Իմ սերնդակիցները կհիշեն կամավորների ինչ հերթեր էին գոյացել Հյասատանի բոլոր հիվանդանոցներում 1988 թվականի դեկտեմբերի 7-ից սկսած, փրկարար դարձած հայաստանցիների մեքենաների անդադար երթը դեպի Սպիտակ ու Գյումրի ով ինչով կարող էր փորձում էր օգնել։ Բարեբախտաբար այսօր նման քանակությամբ զոհեր չունենք, բարեբախտաբար ավերածություններ էլ չկա։ Բայց ցավոք այսպես շարունակելու դեպքում, կավերվի երկրի տնտեսությունը, կունենանք հազարավոր զոհեր, կսկսվի նոր արտագաղթ։ Եկեք պաշտպանենք մեր հայրենիքը, մեր ժողովրդին․․․․
Գագիկ Մկրտչյանի ֆեյսբուքյան գրառումը
Կարծիքներ