Վրաստանում կորոնավիրուսով վարակվել է ևս 1056 մարդ
Վրաստանում մայիսի 28-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1056 նոր դեպք: Փոխանցում է Վրաստանի կառավարության կողմից ստեղծված Stopcov կայքը, ընդհանուր դեպքերի թիվը երկրում 341 հազար 894 է:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 1071 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 324 հազար 426 մարդ, մահացել է ևս 28 մարդ, ընդհանուր՝ 4727:
Կարծիքներ