ԱՊՀ-ն կայացել եւ հաստատում է իր կենսունակությունը դժվարին ժամանակներում. Լուկաշենկո
ԱՊՀ կոչվող նախագիծը կայացել Է եւ վերստին հաստատում Է իր կենսունակությունը այս դժվարին ժամանակներում: Այդ մասին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր՝ մայիսի 28-ին, հայտարարել Է Համագործակցության պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի պատվիրակությունների ղեկավարների հետ կայացած հանդիմանը: Այդ մասին հաղորդել Է ԲԵԼՏԱ-ի թղթակիցը:
«Այսօր մենք կարող ենք լիակատար վստահությամբ ասել, որ ԱՊՀ կոչվող նախագիծը կայացել եւ վերստին հաստատում Է իր կենսունակությունը այս դժվարին ժամանակներում»,-ընդգծել Է Բելառուսի ղեկավարը:
Նա նշել Է, որ նույնիսկ Խորհրդային Միության փլուզումը չկարողացավ վերջնականորեն կտրել ինտեգրացիոն կապերը խորհրդային եղբայրական հանրապետությունների միջեւ: «Այն մեծ երկիր Էր, եւ բոլոր տեսակետներից՝ շատ գրավիչ աշխարհաքաղաքական կենտրոն՝ զարգացած տնտեսությամբ, առաջադեմ մշակույթով, որտեղ հաշտ ապրում Էին հարյուրից ավելի տարբեր Էթնոսներ»,-հայտարարել Է Ալեքսանդր Լուկաշենկոն:
Նախագահն արձանագրել Է, որ կողմերն ունեն մի քանի սերունդների վիթխարի փորձ, բարեկամության եւ բարիդրացիության բազմադարյան ավանդույթներ, հոգեւոր միասնության ուժ: Մենք ունենք այն, ինչը մեզ նվիրել են մեր պապերն ու նախապապերը, մեր ծնողները՝ հաղթանակ տանելով անցյալ դարի ամենաարյունահեղ պատերազմում»,-ասել Է նա:
Կարծիքներ