Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների ճնշող մեծամասնությունը ներսում է, ակցիային միանալու ցանկություն չկա. Լևոն Սարդարյան

Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների ճնշող մեծամասնությունը ներսում է, ակցիային միանալու ցանկություն չկա. Լևոն Սարդարյան

Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների ճնշող մեծամասնությունը աշխատավայրում է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Լևոն Սարդարյանը։

Գրառման մեջ նաև ասված է.

«Որևէ մեկը դուրս գալու և բողոքի ակցիային միանալու ցանկություն չի հայտնել։ Զուտ աշխատանքային օրը փոքր-ինչ երկարեց»:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ընդդիմադիր առաջնորդները մի քանի հարյուր համախոհներով շրջափակել էին Երեւանի քաղաքապետարանի շենքը: ՀՅԴ-ական Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր՝ չպետք է թույլ տան, որ քաղաքապետարանի աշխատակիցները դուրս գան շենքից:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում