Հեռուստալրագրող Արմինե Ճաղարյանի ողբերգական մահվան դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել
Հեռուստալրագրող Արմինե Ճաղարյանի ողբերգական մահվան դեպքի առթիվ ՀՀ Լոռու մարզի դատախազությունում, ՀՀ ՔԿ Լոռու մարզային վարչությունում նախապատրաստված նյութերի հիման վրա, հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով (Անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը, որն անզգուշությամբ առաջացրել են մարդու մահ):
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
Քրեական գործը, դեպքի հանգամանքների լիարժեք և համակողմանի պարզմանն ուղղված կոնկրետ գործողություններ կատարելուն ուղղված գրավոր ցուցումով ուղարկվել է ՀՀ ՔԿ Լոռու մարզային վարչություն՝ նախաքննություն կատարելու համար:
Գրառման մեջ նաև ասված է. «Ցավակցում եմ մեր գործընկերուհու հարազատներին, մտերիմներին, կոլեգաներին:
Հիշեցնենք՝ մայիսի 9-ին՝ ժամը 15։48-ի սահմաններում, «Շանթ» հեռուստաընկերության «Ճամպրուկս ու ես» հաղորդման հաղորդավարուհի Արմինե Ճաղարյանը գործընկերների հետ լաստանավի վրա նկարահանումներ կատարելիս ընկել էր Դեբեդ գետը:
Կարծիքներ