Եմենի բանտին Սաուդյան Արաբիայի ավիահարվածի զոհերի թիվը հասել է 70-ի
Եմենի Սաադա նահանգի վարչական կենտրոնում Սաուդյան Արաբիայի ռազմաօդային ուժերի ավիահարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 70-ի, ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ ուրբաթ օրը Twitter-ի իր էջում հայտնել է «Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը:
Սաուդյան Արաբիայի ռազմաօդային ուժերը ուրբաթ օրը ավիահարվածներ են հասցրել Եմենի քաղաքներում գտնվող ռազմական և քաղաքացիական օբյեկտներին, որոնք գտնվում են շիական «Անսար Ալլահ» շարժման հութի ապստամբների վերահսկողության տակ: Ավելի վաղ Բեյրութից հեռարձակվող Al Mayadeen հեռուստաալիքը հայտնել էր բանտի վրա ավիահարվածի հետևանքով 60 զոհի և 150 վիրավորի մասին։
Տեղում փրկարարական աշխատանքներ են իրականացվում։ Չի բացառվում, որ զոհերի թիվն ավելանա, քանի որ փլուզված շենքի փլատակների տակ մարդիկ կարող են լինել։
Կարծիքներ