Ճապոնացի սեյսմոլոգները զգուշացնում են առաջիկա օրերին հնարավոր նոր ուժեղ երկրաշարժերի մասին
Առաջիկա շաբաթվա ընթացքում Ճապոնիայում նոր ուժգին երկրաշարժեր կարող են տեղի ունենալ. ՏԱՍՍ-ի հացորդրկրի ազգային օդերեւութաբանական վարչությունը շաբաթ օրը նման նախազգուշացում է տարածել այն բանից հետո, երբ երեկ երեկոյան Ճապոնիայի հարավ-արեւմուտքում տեղի է ունեցել 6,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ:
Ընդգծվում է, որ նոր ուժեղ երկրաշարժի ամենամեծ հավանականությունը կա առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում։ Տեղի բնակիչներին հորդորում են լինել զգոն և զգույշ։
Վերջին տվյալներով՝ 6,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետեւանքով, որը շաբաթ գիշերը տեղի է ունեցել Ճապոնիայի հարավ-արեւմուտքում, տուժել է ավելի քան 10 մարդ։
Կարծիքներ