Թբիլիսիի պետհամալսարանը մայիսից ամբողջությամբ կանցնի լսարանային ուսուցման
Այս տարվա մայիսի 2-ից Թբիլիսիի պետական համալսարանը ուսումնական գործընթացն ամբողջությամբ կշարունակի լսարաններում՝ հետևելով երկրում տիրող համաճարակաբանական իրավիճակին և գործող կանոնակարգերին։ Այս մասին տեղեկություն է տարածել ԹՊՀ-ն։
Տեղեկության համաձայն՝ մինչև երկրում համաճարակաբանական իրավիճակի կայունացումը, գարնանային կիսամյակում՝ 2022 թվականի մարտի 7-ից, ուսումնական պրոցեսը կվերսկսվի խառը (հիբրիդային) ձևաչափով։
Բժշկական ֆակուլտետն էլ, ելնելով դասավանդման տարբեր առանձնահատկություններից, 2022 թվականի գարնանային կիսամյակից հնարավորություն կունենա ամբողջությամբ անցնել դասավանդման լսարանային ձևաչափին։
Կարծիքներ