Տոկիո-2020․ Վարսենիկ Մանուչարյանը 100մ ազատ լողաոճում գրավեց 45-րդ տեղը
Հայաստանի երկրորդ ներկայացուցիչը Օլիմպիական խաղերի լողի մրցաշարում՝ Վարսենիկ Մանուչարյանը, այսօր պայքարիէ դուրս եկել 100 մետր ազատ լողաոճում։ Նա իր լողահերթում 6-րդ արդյունքն է ցույց տվել գրանցելով 59.18 վայրկյան արդյունք, ինչը բավարար չի եղել որակավորման փուլը հաղթահարելու համար:
Հիշեցնենք, որ Վարսենիկը Հայաստանի դրոշակակիրներից մեկն էր ՕԽ բացման հանդիսավոր արարողության ժամանակ։
Հիշեցնենք նաև, որ լողորդ Արթուր Բարսեղյանը ևս չի կարողացել անցնել որակավորման փուլը, թեև իր լողահերթում զբաղեցրել էր երկրորդ տեղը և սահմանել ՀՀ ռեկորդ:
Կարծիքներ