Թուրքիայի, Պակիստանի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահները՝ ընդդեմ Հայաստանի
Թուրքիայի պետական «Anadolu» լրատվական գործակալությունը մանրամասներ է հայտնել Ադրբեջանի, Թուրքիայի ու Պակիստանի խորհրդարանների նախագահների՝ Սահիբա Գաֆարովայի, Մուսթաֆա Շենթոփի և Ասադ Քայսերի կողմից ստորագրված «Բաքվի հռչակագրից», փոխանցում է Ermenihaber-ը։
Հռչակագրում նշվել է, որ ռեգիոնալ խաղաղության համար անհրաժեշտ է այդ 3 երկրների ավելի համապարփակ համագործակցությունը: Կողմերը վերահաստատել են ահաբեկչության, կիբեռ հարձակումների, հիբրիդային պատերազմների և մի շարք երկրներում նկատվող իսլամաֆոբիայի դրսևորումների դեմ պայքարելու հարցում ստանձնած պարտավորությունները:
Հռչակագրում առանձին անդրադարձով շնորհավորանք կա ուղղված Ադրբեջանի կառավարությանն ու ժողովրդին «Հայաստանի երեսնամյա օկուպացիայից հետո տարածքային ամբողջականությունը վերականգնելու առիթով»:
Թուրքիայի ու Պակիստանի խորհրդարանի նախագահները «դատապարտել են Հայաստանին ականապատ տարածքների քարտեզներն Ադրբեջանին չտալու համար», ինչպես նաև լիակատար համերաշխություն հայտնել Ադրբեջանին «ազատագրած տարածքները վերականգնելու և տեղահանված անձանց իրենց տներ վերադարձնելու հարցում»:
Կարծիքներ