«Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի հարկային արտոնությունների օրինագիծը կենթարկվի փոփոխությունների
ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային և մաքսային արտոնություններ տրամադրելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագիծը:
Այն խորհրդարանին ապրիլի 13-ի նիստում ներկայացրել էր Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը:
«Գործող օրենքով հստակ կարգավորված չեն ծրագիրն իրականացնող կազմակերպությունների՝ ծրագրին չառնչվող այն գործարքների հետ կապված հարաբերությունները, որոնց համար նախկինում կիրառվել են օրենքով սահմանված հարկային արտոնություններ: Նախագծի նպատակը «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային և մաքսային արտոնություններ տրամադրելու մասին» օրենքի կիրառության ընթացքում ծագած խնդիրների լուծումն ու ծրագրի հետագա իրականացումը խոչընդոտող պայմանների վերացումն է»,- նշել էր Պողոսյանը:
Օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 91 «կողմ» և 21 «ձեռնպահ» ձայներով:
Կարծիքներ