Երկու երկրաշարժ Է տեղի ունեցել Կամչատկայի ափերի մոտ

Երկու երկրաշարժ Է տեղի ունեցել Կամչատկայի ափերի մոտ

Ապրիլի 14-ի ցերեկը տասը րոպե ընդմիջումով երկու երկրաշարժ Է տեղի ունեցել Կամչատկայի ափերի մոտ: Այդ մասին հաղորդվում Է Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի գեոֆիզիկայի ծառայության կայքում:

Ցնցումների մագնիտուդը կազմում Է 4,7 եւ 3,5: Էպիկենտրոնը գտնվել Է Խաղաղ օվկիանոսի ջրատարածքում, Պետրոպավլովսկ-Կամչատկայից 177 կիլոմետր հեռավորությամբ:

Տարածաշրջանային արտակարգ իրավիճակների նախարարությունում նշել են, որ զոհեր եւ ավերածություններ չկան, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում