Ստեփանակերտում ախտահանվել են կորոնավիրուսային վարակի ռիսկային գոտի համարվող հասցեները

Ստեփանակերտում ախտահանվել են կորոնավիրուսային վարակի ռիսկային գոտի համարվող հասցեները

Արցախում կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելման միջոցառումների շրջանակում հրշեջ փրկարարները Ստեփանակերտում՝ վարակի ռիսկային գոտի համարվող մի շարք հասցեներում իրականացրել են ախտահանման աշխատանքներ։

Այս մասին իրազեկում է Արցախ/Տեղեկատվական շտաբը:

Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման համար փրկարարների ջոկը՝ հատուկ հանդերձանքով ու անձնական պաշտպանիչ միջոցներով, մաքրման ծառայություն են մատուցել բազմաբնակարան շենքերում, վարակակիր և կոնտակտակիր անձանց առանձնատներում, ինչպես նաև բակերում և հարակից խաղահրապարակներում։ Ախտահանման աշխատանքների մի մասը կշարունակվի վաղը։

Համագործակցելով ԱՀ առողջապահության նախարարության հետ, ախտահանման աշխատանքներն առաջիկայում ևս կշարունակվեն ինչպես բազմաբնակարան շենքերում, այնպես էլ՝ հանրային այլ վայրերում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում