Ռուսաստանն այլևս ԱՄՆ-ի ուժեղագույն մրցակիցը չէ․ FT
Անցած երեք տարիների ընթացքում Ռուսաստանը կորցրել է իր կարգավիճակը՝ որպես Միացյալ Նահանգների գլխավոր մրցակից, այժմ Չինաստանն է խաղում այդ դերը: Այս մասին գրում է Financial Times- ը:
Լրատվամիջոցը պնդում է, որ ԱՄՆ ներկայիս կառավարությունը Չինաստանին համարում է ամենամեծ սպառնալիքը տեխնոլոգիայի և զենքի տեսանկյունից:
Լրագրողները նշում են նաև, որ ՉԺՀ-ն այժմ գործում է նոր դերի համաձայն, և ակտիվացել է համագործակցությունը Մոսկվայի և Պեկինի միջև:
Այնուամենայնիվ, ամերիկյան որոշ շրջանակներում այդ փոխգործակցությունը բավարար չափով ամուր չի համարվում, և չի բացառվում հավանականությունը, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն ինչ-որ պահի միավորվեն միմյանց հետ՝ Չինաստանին դիմակայելու համար:
Կարծիքներ