Ռուս զինվորականներն առանց դիմադրության մտան Մելիտոպոլ. ՏԱՍՍ
Ռուսական զորքերը Մելիտոպոլ են մտել Ուկրաինայի ապառազմականացման գործողության ընթացքում՝ չհանդիպելով դիմադրության։ Այս մասին լրագրողներին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունում, գրում է ՏԱՍՍ-ը:
«Փետրվարի 25-ի երեկոյան, Ազով (Ուկրաինա) բնակավայրի տարածքում ռուսական ստորաբաժանումները երթով անցան և, առանց դիմադրության հանդիպելու, մտան Մելիտոպոլ: Քաղաքով մեկ շարժվելիս. Մելիտոպոլի բնակիչները ողջունել են ռուս զինծառայողներին, որոշ տարեց քաղաքացիներ փողոց են դուրս եկել կարմիր դրոշներով»,- հայտնել են ռազմական գերատեսչությունից։
Կարծիքներ