Հայտնի է, թե ինչ ուղեգծով են շարժվելու 31 և 8 համարի ավտոբուսները
Մարտի 1-ից Երևանի ներհամայնքային միկրոավտոբուսային հհ. 31 և 8 երթուղիներին կփոխարինեն հհ. 31 և 11 ավտոբուսային երթուղիները, որոնք կսպասարկվեն «Ժոնգ տոնգ» մակնիշի միջին դասի նոր ավտոբուսներով:
Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջը:
Երթուղիների շահագործումը կիրականացվի համապատասխանաբար 13 և 12 միավոր մեքենաներով՝ հետևյալ ուղեգծերով.
Հ.31 երթուղի
Դավթաշենի 4-րդ թաղամաս – Ջրվեժ
Սկզբնականգառ՝ Դավթաշենի 4-րդ թաղ. - Եղվարդի խճ.- Տ.Պետրոսյան - Իոսիֆյան - Հալաբյան - Կիևյան - Կասյան փ.-ներ - Կոմիտասի պ.- Դ.Անհաղթի - Ռուբինյանց փ.-ներ - Գայի պ.- Հովհաննիսյան – Բակունցի – Գյուլիքևխյան - Հովհաննիսյան - Թևոսյան փ.-ներ - Ջրվեժ (վերջնականգառ)
Հետադարձը՝ նույն ուղեգծով:
Հ.11 երթուղի
Քանաքեռ հէկ - «Միկա» մարզադաշտ
Սկզբնականգառ՝ Քանաքեռ ՀԷԿ - Ղափանցյան - Ադոնցի – Ն.Տիգրանյան – Մամիկոնյանց - Շիրվանզադեի փ.-ներ - Կոմիտասի պ. - Կասյան փ. - Մարշալ Բաղրամյան պ. - Պռոշյան - Պարոնյան - Գր.Լուսավորչի փ.-ներ - Արշակունյաց պ. – Բագրատունյաց փ. - Գ.Նժդեհի հր.- Մանանդյան փ. - «ՄԻԿԱ» մարզադաշտ (վերջնականգառ)
Հետադարձը` նույն ուղեգծով:
Կարծիքներ