Եվս 4 նոր սպանդանոց՝ Կոտայքում
ՀՀ Կառավարության որոշման համաձայն՝ 2020 թվականի հուլիսի 1-ից արգելվել է գյուղատնտեսական կենդանիների մորթը բակերում, և սպանդանոցային մորթը դարձել է պարտադիր պահանջ:
Այսուհետ Կոտայքի մարզում ևս 4 նոր սպանդանոց կգործի՝ Գառնի, Նոր Գյուղ, Ալափարս և Առինջ բնակավայրերում: Այս մասին հայտնում են Կոտայքի մարզպետարանից։
Այս պահին մարզում գործող ժամանակակից սարքավորումներով և տեխնոլոգիաներով հագեցած, համապատասխան սանիտարահիգիենիկ պայմաններով 18 սպանդանոցներն իրենց հզորությամբ ունակ են ապահովել մորթի անհրաժեշտ ծավալը:
Բացառապես սպանդանոցային մորթի անցումը նպատակ ունի սպառողներին ապահովել առավել որակյալ ու անվտանգ մթերքով:
Ըստ այդմ, մեր մարզում գործունեություն ծավալող անասնապահներին և սպանդանոցային մորթ իրականացնող կազմակերպություններին ևս մեկ անգամ հորդորում ենք՝ համատեղ ուժերով կյանքի կոչել սպանդանոցային մորթի կազմակերպման վերաբերյալ Կառավարության ծրագիրը:
Կից ներկայացնում ենք այս պահի դրությամբ Կոտայքի մարզում գործող սպանդանոցների ցանկը:
Կարծիքներ