Հոբրոն դուրս մնաց Դանիայի սուպերլիգայից․ Բաբայանը գոլ խփեց ու կարմիր քարտ ստացավ անցումային խաղում

Հոբրոն դուրս մնաց Դանիայի սուպերլիգայից․ Բաբայանը գոլ խփեց ու կարմիր քարտ ստացավ անցումային խաղում

Դանիայի առաջնությունում կայացավ անցումային «Լյունգբյու» – «Հոբրո» հանդիպումը։

Խաղն ավարտվեց 2-2 հաշվով, ինչը նշանակում է, որ «Հոբրոն» դուրս է մնում Դանիայի սուպերլիգայից։

Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Բաբայանը մասնակցեց հանդիպմանը ու խփեց իր թիմի գոլերից մեկը խաղի 76-րդ րոպեին։

Մրցավարի ավելացրած ժամանակի 9-րդ րոպեին Բաբայանը նաև կարմիր քարտ ստացավ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում