ԱՄՆ-ն չի ճանաչում Սիրիայում անցկացված խորհրդարանական ընտրությունները. Օրտագուս
ԱՄՆ-ն չի ճանաչում Սիրիայում անցկացված խորհրդարանական ընտրությունները: Այս մասին РИА Новости-ի հաղորդմամբ՝ հայտարարել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մորգան Օրտագուսը:
«Սա ռեժիմի կողմից ևս մեկ փորձ է ստեղծելու կեղծ լեգիտիմություն և խուսափելու ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի 2254 բանաձևի համաձայն քաղաքական գործընթացի իրականացումից»,- նշվում է Օրտագուսի հայտարարության մեջ:
Նա նշել է, որ Սիրիայում 1963-ին «Բաաս» կուսակցության՝ իշխանության գալուց ի վեր ազատ ընտրություններ չեն եղել: «Ներկայիս տարին բացառություն չի դարձել: Մենք տեսել ենք վստահության արժանի հաղորդագրություններ այն մասին, որ ընտրատեղամասերի աշխատակիցները բաժանել են թերթիկներ, որոնք արդեն լրացված են եղել «Բաաս»-ի թեկնածուների անունից»,- նշել է Օրտագուսը:
Բացի դա, ըստ նրա հայտարարության, եղել են նաև տեղեկություններ, որ քաղաքացիների նկատմամբ քվեարկությանը մասնակցելու համար ճնշում է գործադրվել, իսկ ընտրական գաղտնիքի երաշխավորություն չի եղել:
Կարծիքներ