ԿԺԴՀ-ն թեւավոր հրթիռ է փորձարկել
Հյուսիսային Կորեան զորավարժությունների ժամանակ հականավային թեւավոր հրթիռ է փորձարկել, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով «Յոնհապ»-ին:
Հրթիռն արձակվել է հուլիսի 6-ին Ճապոնական ծովում եւ թռչել 100 կմ:
Հրթիռի հստակ տեսակը հայտնի չէ, սակայն պաշտոնյաները կարծում են, որ տվյալ տեսակն ավելի վաղ եւս փորձարկվել է:
Ավելի վաղ հաղորդվել է, որ արբանյակային լուսանկարները վկայում են այն մասին, որ ԿԺԴՀ-ն շարունակում է գործունեությունը, որը, հնարավոր է, կապված է Յոնբենում միջուկային համալիրում ուրանի հարստացման հետ:
Կարծիքներ