Ադրբեջանական կողմը կրակ է բացել Վերին Շորժայի դիրքերի ուղղությամբ. ծանր վիրավորվել է ՊՆ զինծառայող
Օգոստոսի 14-ին` ժամը 19։50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, որի հետևանքով վիրավորվել է զինծառայող Ս. Դ.-ն։
Այս մասին հայտնում ն ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ նշելով, որ զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է ծանր։
Կարծիքներ