Պարզվել է Շիրակի մարզում ողբերգական ավտովթարի հետևանքով 11 զոհի, վիրավորների և վարորդների ինքնությունը
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ պարզվել է այսօր Շիրակի մարզում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածների, վիրավորների և վարորդների ինքնությունը։
Պարզվել է, որ ЗИЛ մակնիշի բեռնատարը վարել է Շիրակի մարզի բնակիչ 33-ամյա Համլետ Պետրոսյանը, իսկ Volkswagen Crafter-ը վարել է Երևանի բնակիչ 35-ամյա Մառլեն Մարգարյանը։
Վթարի հետևանքով տարբեր հիվանդանոցներ են տեղափոխվել վարորդ Հ. Պետրոսյանը, Volkswagen Crafter-ի ուղևորներ 27-ամյա Մարգարիտա Գաբրիելյանը, ում բնակության վայրը ճշտվում է, Երևանի բնակիչներ 34-ամյա Լիլիթ Ղուսասովան, 39-ամյա Էդուարդ Սահակյանը, Կոտայքի մարզի բնակիչ 38-ամյա Պայծառ Ավանեսյանը, Երևանի բնակիչ 23-ամյա Էդուարդ Քոլոյանը, իսկ Volkswagen Crafter-ի վարորդ Մ. Մարգարյանը, նրա ուղևորներ՝ Արարատի մարզի բնակիչ 21-ամյա Մուշեղ Էլոյանը, Երևանի բնակիչ 42-ամյա Լիաննա Քոչինյանը, Սյունիքի մարզի բնակիչներ 18-ամյա Եվա Փարսյանը, 27-ամյա Նարե Ամարյանը, Արցախի Հանրապետության բնակիչ 21-ամա Հելեն Դադայանը, Գեղարքունիքի մարզի բնակիչներ 24-ամյա Ամալյա Մնացականյանը, 50-ամյա Բորիս Թորոսյանը, 45-ամյա Անահիտ Հակոբյանը, Կոտայքի մարզի բնակիչներ 51-ամյա Ալվարդ Մարտիրոսյանն ու 56-ամյա Արայիկ Մուրադյանը տեղում մահացել են։
Հիշեցնենք՝ Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում, միկրոավտոբուսի ու բեռնատարի բախման հետևանքով զոհվել է 11 մարդ, վնասվածքներով հոսպիտալացվել՝ 6-ը:
Միկրոավտոբուսի ուղևորները զբոսաշրջիկներ էին, վերադառնալիս են եղել Արևմտյան Հայաստանից, նրանք եղել են թե՛ Երևանից, թե՛ Գյումրիից:
Գյումրու բժշկական կենտրոն տեղափոխված 6 տուժածներից 5-ը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, նրանցից 4-ի առողջական վիճակը ծանր է, մեկինը` ծայրահեղ ծանր: Եվս 1 տուժած Գյումրու բժշկական կենտրոնից տեղափոխվել է Երևանի ԲԿ-ներից մեկը:
Ողբերգական ավտովթարի դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Կարծիքներ