Ինչից կարող է կախված լինել օրգանիզմում նյութափոխանակությունը
Ներքին կենսառիթմերը կարող են ազդել մարդու օրգանիզմում մետաբոլիզմի (նյութափոխանակության) վրա, ինչպես հաստատում են Փենսիլվանիայի համալսարանին կից Փերելմանի բժշկական դպրոցի գիտնականները: Նրանց նոր ուսումնասիրության արդյունքները հրապարակվել են Science ամսագրում:
«Ուղեղի ներքին ժամացույցը պերիֆերիկ հյուսվածքում համաչափեցնում է ժամը, եւ այս համակարգի փոփոխությունը կապված է նյութափոխանակության դիսֆունկցիայի հետ»,- ասել է է հետազոտության ավագ հեղինակ, դոկտոր Միթչել Լազարը: Սակայն ինչպե՞ս են միջավայրը եւ գենետիկական գործոնները վերահսկում ժամացույցին պերիֆերիկ հյուսվածքում, եւ կապ կա՞ տարբեր տեսակի բջիջներում ժամերի միջեւ: Այս ամենը դեռ անհայտ է»:
Լազարի թիմը ստեղծել է մկանային նոր մոդել, որի հեպատոցիտներում (լյարդի հիմնական բջջային տեսակը, որը պատասխանատու է նյութափոխանակության համար) կարող է հատուկ կերպով խափանվել ներքին ժամացույցը: Այս խափանման հետեւանքով հետազոտողները հետեւել են արյան մեջ տրիգլիցերիդների կուտակմանը, որոնք մեծացնում են սրտանոթային հիվանդությունների, շաքարախտի եւ ինսուլտի զարգացման ռիսկը:
Այս արդյունքները ցույց են տալիս լյարդի պերիֆերիկ հյուսվածքում ներքին ժամացույցի կարեւորությունը` նյութափոխանակության հոմեոստազը պահպանելու համար: Զարմանալի է, սակայն լյարդի այլ տեսակի բջիջների նյութափոխանակությունը նույնպես վերածրագրավորվել է, երբ խաթարվել է հեպատոցիտների հավասարակշռությունը:
Լազարը հուսով է, որ սննդի ազդեցությունը մարմնի ներքին ռիթմերի վրա ավելի լավ հասկանալու դեպքում կարելի է ստեղծել օպտիմալացված սննդակարգ, որը կարող է թերապիա լինել նյութափոխանակության խախտմամբ պացիենտների համար։
Կարծիքներ