Եկեղեցու պառակտման սկիզբը դրվեց այն պահին, երբ Կտրիճ Ներսիսյանը ժողովրդի ու Քոչարյանի միջև ընտրեց Քոչարյանին. Ռուբինյան
ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
«Եկեղեցու պառակտման սկիզբը դրվեց այն պահին, երբ Կտրիճ Ներսիսյանը ժողովրդի ու Քոչարյանի միջև ընտրեց Քոչարյանին:
Հետո երբ սկսեց հոգևորականներին ուղարկել ռուսաստանցի գործարարի հանրահավաքներին` ինչպես օրեր առաջ հայտնեց Գևորգ Սրբազանը:
Բայց մեր ժողովուրդը չի ուզում, որ իր եկեղեցին լինի Քոչարյանի շտաբ, եպիսկոպոսներն էլ` ռուսաստանցի գործարարի միտինգի գլխաքանակ:
Ու նաև այս պատճառով Կտրիճ Ներսիսյանը պիտի գնա: Որովհետև Քոչարյանն ու ռուսաստանցին ամենայն հայերը չեն և, հետևաբար, ինքը չի կարող լինել ամենայն հայոց կաթողիկոս:
Կարող է լինել ամենայն Քոչարյանոց և ռուսգործարարոց, բայց ոչ ամենայն հայոց:
Ու չէ, փոխարենը չպիտի գա ՔՊ-ի կաթողիկոս կամ ՔՊ սիրող կաթողիկոս:
Պիտի գա բոլոր-բոլորի կաթողիկոս, ամենայն հայոց կաթողիկոս, որը կմիավորի բոլորին:»։


Կարծիքներ