Գյումրու զանգվածային անկարգությունների դեպքով երկու անձի նկատմամբ խափանման միջոցներ են սահմանվել. ՔԿ
Գյումրիում զանգվածային անկարգությունների դեպքով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալված 2 անձանցից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, մյուսի նկատմամբ՝ տնային կալանքը, գրավը, պաշտոնավարման կասեցումը և բացակայելու արգելքը։ Այդ մասին 1lurer.am-ին հայնտնում են Քննչական կոմիտեից:
1lurer.am-ի տեղեկությունների համաձայն՝ Կարապետ Ղուկասյանի նկատմամբ կիրառվել է կալանքը, իսկ Արտյոմ Մկրտչյանի նկատմամբ՝ տնային կալանք, գրավ, պաշտոնավարման կասեցում և բացակայելու արգելք:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին Գյումրիում երբ իրավապահները փորձել էին ձերբակալել Վարդան Ղուկասյանին, նրա և այլ անձանց կոչով քաղաքապետարանի մոտ էին հավաքվել մի խումբ քաղաքացիներ՝ փորձելով թույլ չտալ Ղուկասյանի ձերբակալումը, որի ընթացքում բախում էր տեղի ունեցել իրավապահների և հավաքվածների միջև:


Կարծիքներ