Պուտինը ԱՊՀ երկրների ղեկավարների հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ու Ղրղզստանի իրավիճակը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը տարեդարձի առիթով հեռախոսով շնորհավորանքներ է ստացել մի շարք պետությունների ղեկավարներից, ինչպես նաեւ ԱՊՀ երկրների առաջնորդների հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական դիմակայությունը եւ Ղրղզստանում սրված իրավիճակը, հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Ռուսաստանի Դաշնության նախագահին հեռախոսով անձամբ շնորհավորել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը, Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամմեդովը եւ Ուզբեկստանի նախագահ Շավկաթ Միրզիյոյեւը»,- նշված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ առաջնորդներից յուրաքանչյուրի հետ զրուցում անդրադարձ է կատարվել երկկողմ հարաբերությունների զարգացման հարցերին, ինչպես նաեւ տարածաշրջանային հրատապ խնդիրներին։ ԱՊՀ անդամ երկրների մի շարք ղեկավարների հետ զրույցներում քննարկվել է մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական դիմակայությունը, ինչպես նաեւ Ղրղզստանում սրված իրավիճակը։
Կարծիքներ