Ալեքսանդր Լուկաշենկոյի քաղաքային նստավայրը պահպանելու համար զրահամեքենաներ են բերվել Մինսկի կենտրոն

Ալեքսանդր Լուկաշենկոյի քաղաքային նստավայրը պահպանելու համար զրահամեքենաներ են բերվել Մինսկի կենտրոն

Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոյի քաղաքային նստավայրը պահպանելու համար զրահամեքենաներ են բերվել Մինսկի կենտրոն: Այդ մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:

Մոտ տասը զրահավոր փոխադրիչ մեքենա է նկատվել քաղաքի կենտրոնում: Դրանք մտել են Անկախության պալատի տարածք՝ Պետական դրոշի հրապարակի հարևանությամբ:

Այստեղ կայանված է նաև ռազմական տեխնիկա և փշալարեր տեղափոխող ավտոմեքենաներ: Հրապարակը շրջապատված է ոստիկանների և զինվորականների կրկնակի օղակով:

Օգոստոսի 9-ին Բելառուսում անցկացվեցին նախագահական ընտրություններ: Հանրապետությունում ընտրական տեղամասերի փակումից հետո զանգվածային բողոքի ակցիաներ սկսվեցին արդյունքների կեղծման դեմ: Ըստ ԿԸՀ-ի՝ հաղթել է երկրի գործող ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն: Ընդդիմության թեկնածուների բոլոր շտաբները հայտարարել են, որ չեն ճանաչում ընտրությունների պաշտոնական արդյունքները: Լուկաշենկոյի երդմնակալությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 23-ին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում