«Շիրակ» օդանավակայանում ռումբի առկայության մասին ահազանգը կեղծ է
Գյումրիի «Շիրակ» օդանավակայանում ռումբի առկայության մասին ահազանգը կեղծ է:
Տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ին հայտնեցին Ներքին գործերի նախարարությունից՝ նշելով, որ ձեռնարկվում են միջոցառումներ կեղծ ահազանգ տվողի ինքնությունը պարզելու համար:
Նշենք՝ օդանավակայանի բնականոն աշխատանքը վերականգնված է:
Ավելի վաղ հայտնել էինք՝ ՆԳՆ ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում ահազանգ էր ստացվել, որ «Շիրակ» օդանավակայանում ռումբ է դրված, և այն պայթելու է:
Կարծիքներ