Մեքսիկան նոր նախագահի երդմնակալության հրավերներ է ուղարկել 208 երկրի ղեկավարներին
Մեքսիկայի իշխանությունները հանրապետության հաջորդ նախագահ Կլաուդիա Շեյնբաումի երդմնակալության հրավերներ են ուղարկել 208 երկրների ղեկավարներին ու 34 միջազգային կազմակերպությունների ղեկավարներին։ Այս մասին լրագրողներին հայտնել են Մեքսիկայի ԱԳՆ-ում։
«Մեր դիվանագիտական արձանագրության համաձայն՝ Մեքսիկայի կառավարությունը դիվանագիտական նոտաներ է ուղարկել՝ բոլոր երկրներին, որոնց հետ հարաբերություններ է պահպանում, և միջազգային կազմակերպություններին, որոնց պատկանում է, մասնակցելու Մեքսիկայի ընտրված նախագահ Կլաուդիա Շեյնբաում Պարդոյին իշխանությունը փոխանցելու արարողությանը»։
Կարծիքներ